USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Իրանի արդարադատության նախարարն առաջիկայում Հայաստան կայցելի

Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմին առաջիկայում Հայաստան կայցելի։ Այդ մասին հայտարարվել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի այսօրվա հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը, ընդգծել այդ ոլորտում կապերը խորացնելու անհրաժեշտությունը:

Sputnik Արմենիա