Ադրբեջանի նախագահը մեղադրանքների նոր չափաբաժին է հնչեցրել Հայաստանի, նրա քաղաքական ուժերի հասցեին, ինչպես նաև սպառնացել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Կովսական (Զանգելան) կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր «ապրում են Ադրբեջանի հանդեպ ատելության զգացումով» և զգոնության կոչ է արել: Նա նաև հայտարարել է, թե հայկական կողմը հատել է 60 հազար հեկտար անտառային ֆոնդ:
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությանը, ապա նա կարծում է, որ պետք չէ պաշտպանել Հայաստանին Ադրբեջանից, քանի որ վերջինս հասել է այն ամենին, ինչին ուզում էր հասնել: Եվ եթե Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանին թեկուզ մեկ անգամ կրակի, ապա դիտորդները «կրնկակոխ կփախչեն»։ Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ խլել նրա անկախությունը:
Sputnik Արմենիա
