Логотип

Չինաստանում Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորված լինի մեծ տերությունների կողմից

Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է երաշխավորված լինի այնպիսի մեծ տերությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, փոխանցում է Mehr-ը։

Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին կիրակի օրը սոցիալական ցանցերում գրել է, որ «ցանկացած ժամանակավոր համաձայնագիր պետք է ուղեկցվի մեծ տերությունների երաշխիքներով, ինչպես նաև պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։

Իրանի դիվանագետը Չինաստանն ու Ռուսաստանը բնութագրել է որպես երկու մեծ և ազդեցիկ տերություններ։

«Հաշվի առնելով Չինաստանի դիրքորոշումն Իրանի և Պարսից ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերություններում՝ Պեկինը կարող է դիտարկվել որպես ցանկացած համաձայնության երաշխավոր»,- նշել է Ռահմանի Ֆազլին:

News.am