Логотип

Չինաստանը պաշտոնապես հաստատել է Թրամփի` Պեկին կատարելիք այցի ժամկետը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարելիք պետական այցի ժամկետները: Ըստ չինական կողմի հայտարարության՝ այցը տեղի կունենա մայիսի 13-15-ը:

«Նախագահ Սի Ծինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այց կկատարի Չինաստան», – ասված է երկրի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ դիմավորման հանդիսավոր արարողությունն ու բանակցությունները նախատեսված են մայիսի 14-ին, իսկ այցը կավարտվի հաջորդ օրը:

Վաշինգտոնում նշել են, որ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը մտադիր է բարձրացնել Թայվանի հարցը:

Սա ԱՄՆ գործող նախագահի՝ 2017 թվականից ի վեր առաջին այցն է Չինաստան։

Sputnik Արմենիա