Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Երևանյան երկխոսությանը մասնակցելուց հետո այցելել են Գյումրի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։
Նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևորության մասին։
Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահները կամ վարչապետները):
Sputnik Արմենիա
