Կցանկանայի ընտրել քաղաքականորեն կոռեկտ արտահայտություններ, բայց չի ստացվում։ Բացարձակապես անհնար է: Նիկոլ Փաշինյանը քայլող հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ։ Նա օգտագործում է նախընտրական քարոզչությունն ադրբեջանական այն թեզն առաջ մղելու համար, թե իբր՝ Արցախը երբեք էլ հայկական չի եղել…
Ահա այդպես. Դժվար է պատկերացնել, բայց լսում ենք դա սեփական ականջով, կատարվող ամենը՝ տեսնում սեփական աչքով։ Եվ թիմակիցներն էլ սատարում են նրան, ոչ ոք չի կասեցնում։
Մի՞թե Սասուն Միքայելյանն էլ է համարում, թե Ղարաբաղյան շարժումը, Արցախի ազատության համար պայքարը սխալմունք էին, ծուղակ։ Թե մեր տղաները զոհվել են հանուն գեներալների հարստացման։ Գագիկ Մելքոնյա՞նն էլ է այդ կարծիքին։
ԹԵՊԵՏ… ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ: ԻՀԱՐԿԵ, ՆՐԱՆՔ ԿԼՌԵՆ ԲԵՐԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԱՌԱԾ, ՉԵՆ ՇՇՊՌԻ ՀՈՒԴԱՅԻՆ. ԽԱՂԱՔԱՐՏԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է.
Կցանկանայի ընտրել քաղկոռեկտ ձևակերպումներ, բայց անհնար է։ Ինչ ողորմելի են այդ մարդիկ։ Ստորության ինչ աստիճանի պիտի հասած լինես, որ աթոռին մնալու համար սպասարկես թշնամական պետությունների օրակարգերը։ Եվ ընդ որում պարես հաճույքից:
Կցանկանայի կոռեկտ ձևակերպումներ գործածել, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Կա այդպիսի հասկացություն. քաղաքական պոռնկություն։ Դա այն է, երբ մարդը փոխում է իր համոզմունքները՝ կախված նրանից, թե որ դիրքորոշումն է իրեն ավելի ձեռնտու քաղաքական կարիերայի համար: Որևէ մեկը կարո՞ղ է քաղաքական պոռնկության ավելի ակնհայտ օրինակ ցույց տալ, քան Նիկոլն ու իր թիմը։ Դժվար թե։.
Շատ լավ կլիներ, եթե ընտրություններին մասնակցող որևէ ուժ հանդես գար համատեղ հայտարարություն ընդունելու նախաձեռնությամբ։ Որում հստակ ասվեր, որ իր հայտարարություններով Փաշինյանը քարոզչության ընթացքում մի ավելորդ անգամ ցույց տվեց, որ չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, քարոզում է Բաքվի նարատիվների օգտին, վարում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Այդպիսով նա Հայաստանի շահերի դավաճան է, ուստի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կոչ են անում ընտրողին չքվեարկել Փաշինյանի օգտին, որպեսզի նրա հետ չկիսեն ժողովրդի և պետության դավաճանների խարանը։
Մոտավոր այդպես… Այսինքն հանդես գալ համատեղ հայտարարություն ընդունելու կոչով, որտեղ իրերը կկոչվեն իրենց անուններով։ Եվ կոչ անել Փաշինյանի նշանակած գործադիր իշխանության ներկայացուցիչներին հրաժարական տալ։ Որպեսզի նրա հետ չկիսեն սեփական ժողովրդին ու պետությանը դավաճանության, հողերի նոր հանձնման ու ռազմական նոր բախումների պատասխանատվությունը, որոնք անխուսափելի են, եթե Նիկոլը պահպանի իշխանությունը։ Անխուսափելի… Այս մասին պետք է իմանան բոլորը, ովքեր ձայնի իրավունք ունեն։ Որպեսզի հետո չասեն, թե իրենց չեին զգուշացրել։
Նիկոլը պատրաստվում է զորահանդեսում ցույց տալ իր գնած սպառազինությունը։ Գիտե՞ք, թե ինչի համար: Որպեսզի հետո, երբ ներքաշի Հայաստանը ձախողված նոր ռազմական հակամարտության մեջ, ասի, թե ամեն ինչում մեղավոր է բանակը, իսկ ինքը՝ ոչ, քանի որ իր իշխանության օրոք են եղել սպառազինության առավել ծախսատար գնումները։ Ինչպես որ այսօր է ասում, թե ամենից շատ գումար Արցախին հատկացրել է իր կառավարությունը, իսկ երախտամոռ արցախցիներն այդ մասին չեն հիշում…
Քվեարկելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իմանա. կարևոր չէ, թե որքան գումար է ծախսել Փաշինյանը սպառազինություն գնելու համար։ Կարևոր է նրա քաղաքականությունը, իսկ վերջինը տանում է նրան, որ ողջ այդ սպառազինությունը հերթական հակամարտությունից հետո բաժին է հասնելու Ադրբեջանին։ Ինչպես որ Ադրբեջանին բաժին հասավ Արցախը՝ հյուծված և Փաշինյանի կողմից դավաճանված։
Հունիսի 7-ի ընտրությունը պարզ է: Եվ դրա հետ մեկտեղ՝ ճակատագրական. կա՛մ Հայաստանը կազատվի Նիկոլից, կա՛մ Նիկոլը կազատվի Հայաստանից։
