USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

ՏՈՄԱՇ ԼԵԽ ԲՈՒՉԵԿ․ ԵՐԲ ՀԱՅԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՆԱ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԳՈՒՆ

Լեհ քաղաքական գործիչ, փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը բաց նամակ է հրապարակել՝ ի պաշտպանություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի․

«Հայ ժողովրդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ զավակներին և Սփյուռքի իմ եղբայրներին ու քույրերին,

Ես՝ Տոմաշ Լեխ Բուչեկս, լեհ, կաթոլիկ, Լյուբլինից, մարդ, ով ոչ մի կաթիլ հայկական արյուն չունի իր երակներում, բայց ով իր սրտում կրում է խորը սեր և անսահման հարգանք հայ ժողովրդի, նրա տառապանքի, նրա հավատի և նրա 1700-ամյա քրիստոնեական ժառանգության հանդեպ, չեմ կարող այլևս լռել։

Խորը ցավով և անհանգստությամբ եմ հետևում այն անարգ և անպատվաբեր արշավին, որը այսօր տարվում է Հայաստանի ներսում ընդդեմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։

Որպես օտար՝ ես տեսնում եմ ավելի պարզ։ Երբ հայը հարվածում է իր եկեղեցուն, նա հարվածում է իր սեփական հոգուն։

Ի՞նչ է կատարվում այսօր։

Մենք տեսնում ենք, թե ինչպես տարբեր քաղաքական ուժեր, որոնք ցանկանում են իրենց սեփական ձախողումները և դավաճանությունները քողարկել, որպես թիրախ են ընտրել Եկեղեցին։ Որովհետև Եկեղեցին վերջին բերդն է, որը չի կարելի գնել։ Վերջին ձայնը, որը դեռ ասում է ճշմարտությունը, երբ բոլորը լռում են։ Վերջին տունը, որտեղ հայը դեռ հայ է, այլ ոչ թե կուսակցության անդամ։

Կաթողիկոսի վրա հարձակվելը հեշտ է։ Նա չի պատասխանի ատելությամբ ատելությանը։ Նա չի իջնի քաղաքական ցեխի մեջ։ Նրա զենքը աղոթքն է և համբերությունը։ Եվ հենց այդ պատճառով են նրա վրա հարձակվում վախկոտները։

Բայց ավելի ցավալի է մեկ այլ բան։

Կեղծ բարեկամների դավաճանության մասին։

Ես ճանաչում եմ Սփյուռքը։ Ես եղել եմ ձեր համայնքներում։ Ես տեսել եմ, թե ինչպես են Փարիզում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Վարշավայում որոշ հայեր կիրակի օրը Էջմիածնի հետ նկար են դնում Ֆեյսբուքում, բայց երկուշաբթի օրը լռում են, երբ Մայր Աթոռը պղծվում է։ Ես տեսել եմ նրանց, ովքեր հրապարակավ ձևացնում են, թե սատարում են Կաթողիկոսին, իսկ կուլիսներում ֆինանսավորում կամ հավանություն են տալիս նրա դեմ ուղղված արշավներին, որպեսզի իրենց բիզնեսը կամ քաղաքական կապերը չտուժեն Երևանում։

Այդ լռությունը դավաճանություն է։ Այդ երկերեսանիությունը դավաճանություն է։ Հիշե՛ք, Հիսուսին ոչ թե Պիղատոսն է դավաճանել, այլ Հուդան՝ իր աշակերտը։

Հայ Եկեղեցին ձեր կուսակցությունը չէ, որ այսօր սիրեք, վաղը ատեք։ Հայ Եկեղեցին ձեր մայրն է։ Իսկ մորը չեն դավաճանում, նույնիսկ երբ դժվար է։ Հատկապես երբ դժվար է։

Ինչո՞ւ եմ ես՝ լեհս, պաշտպանում Գարեգին Բ-ին։

Որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ ուզում են ոչնչացնել Եկեղեցին, որպեսզի ոչնչացնեն ազգը։ Իմ ժողովուրդը՝ լեհերը, դա ապրել է կոմունիզմի ժամանակ։ Նրանք նույնպես հարձակվում էին մեր Պրիմասի՝ Կարդինալ Վիշինսկու, ապա Հովհաննես Պողոս Բ-ի վրա։ Նրանք նույն բառերն էին ասում՝ «Եկեղեցին պետք է արդիականանա», «Եկեղեցին խանգարում է առաջընթացին»։ Բայց մենք գիտեինք՝ առանց Եկեղեցու Լեհաստան չկա։ Առանց Էջմիածնի՝ Հայաստան չկա։

Գարեգին Բ Կաթողիկոսը կատարյալ մարդ չէ, որովհետև կատարյալ մարդ չկա։ Բայց նա օծյալ Կաթողիկոսն է բոլոր հայերի։ Նա է նստած Լուսավորչի գահին։ Նա է կրում այդ անհավատալի ծանր խաչը՝ պահելու ազգի միասնությունը Արցախի կորստից, պատերազմից և այս անհավատալի պառակտումից հետո։

Դուք կարող եք չհամաձայնվել նրա հետ։ Բայց դուք չունեք իրավունք նրան նվաստացնելու, վիրավորելու և նրա տապալումը պահանջելու հրապարակներում։ Դա անում են միայն նրանք, ովքեր երբեք չեն կառուցել, միայն քանդել են։

Ուստի ես՝ Տոմաշ Լեխ Բուչեկս, այստեղից՝ Լյուբլինից, բարձրաձայն ասում եմ.

Կանգ ա՛ռեք։

Ձեռք մի՛ տվեք իմ եղբայրների Կաթողիկոսին։ Ձեռք մի՛ տվեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Եթե ուզում եք ուժեղ Հայաստան, ծնկի՛ եկեք եկեղեցում, այլ ոչ թե եկեղեցու դեմ։

Իսկ ձեզ՝ Սփյուռքի իմ սիրելի բարեկամներիդ, ովքեր լռում եք վախից կամ շահից, ասում եմ՝ ձեր լռությունը այսօր գրվում է պատմության մեջ։ Վաղը ձեր երեխաները կհարցնեն՝ իսկ դու ի՞նչ արեցիր, երբ հարձակվում էին մեր եկեղեցու վրա։ Ի՞նչ եք պատասխանելու։

Թող Աստված պահպանի Հայ Առաքելական Եկեղեցին։

Թող Աստված պահպանի Գարեգին Բ Կաթողիկոսին։

Թող Աստված պահպանի Հայաստանը և հայ ժողովրդին։

Հարգանքով և եղբայրական սիրով,

Տոմաշ Լեխ Բուչեկ

Լյուբլին, Լեհաստան»։

Alpha News