USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

ԳՈՒՑԵ ՓՈ՞Ղ ԳՑՎԵՆՔ

Մի քանի օր անց իր առաջին նիստին կհավաքվի նոր խորհրդարանը։ Կընտրի նոր վարչապետ։ Արդեն սաստիկ հնացած Փաշինյանին։

Դե, իսկ հետո իշխող կուսակցության ինքնագոհ անդամները, ավանդույթի համաձայն, ծոր կտան երգն այն մասին, թե ինչ վատն է մեր ընդդիմությունը, որը խանգարում է իշխող կուսակցությանը, իբր՝ հենց դրանից են բոլոր խնդիրները մեր երկրում։ Ինչպես Փաշինյանի կառավարման նախորդ տարիների խնդիրները, այնպես էլ այն նորերը, որոնք կավելանան։ Եվ որքան շատ լինեն խնդիրները, այնքան ավելի ջերմեռանդորեն, իրենց շեֆի օրինակով, կյանքից գոհ նիկոլաճտերը ճիշտ պահվածքի դասեր կտան ընդդիմությանը…

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ, ՈՐ ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ, եթե նա այդքան մնա, նոր խնդիրներ չավելանան։ Հնարավոր չէ: Անպատիժ խախտել բնության թեկուզ չգրված, բայց բնական օրենքները չի կարելի, այդ թվում նաև՝ քաղաքականության մեջ։ Դրանց խախտումը պատժելի է, և որքան հաճախ ես խախտում, այնքան ավելի ծանր է հատուցումը։

2018-ին Փաշինյանի իշխանության գալն արդեն իսկ անբնական երևույթ էր։ Արդեն այն ժամանակ զգուշացնում էինք, որ ոչ մի լավ բանով «թավշե հեղափոխությունն» ավարտվել չի կարող։ Ինչպեսև առհասարակ ցանկացած հեղափոխություն։

Իրադարձությունների բնականոն ընթացքը խաթարվեց, և եկավ պատերազմը, որը զրոյացրեց Հայաստանի ձեռքբերումները ռազմական, անվտանգության, դիվանագիտության ոլորտում։ Քաղաքականության չգրված օրենքներով Փաշինյանը պիտի հեռանար։ Բոլորից լավ դա հասկանում էր Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանին հեռացնելու իր հայտնի կոչով, որպեսզի ավելի շատ զոհեր չլինեն, ավելի շատ տարածքային կորուստներ չլինեն, որպեսզի չշարունակենք խայտառակվել։

«Չկա մարգարե իմ հայրենիքում, բայց շատ չեն նրանք նաև այլուր»: Եվ երբ նրանք՝ մարգարեները, ի վերջո հայտնվում են, նրանց հաճախ այրում են խարույկի վրա։ Արմենը «այրվեց» նիկոլական դատարանի դահլիճում՝ մեղադրյալի աթոռին, որտեղ նստած էր մտացածին մեղադրանքով։

Նիկոլը պահպանեց իշխանությունը 2021-ի ընտրություններում։ Թե ինչպես պահպանեց, ազնիվ-անազնիվ, ով է մեղավոր, ով օգնեց, որն էր ընդդիմության սխալը, այլ հարցերը… Այս ամենը հետաքրքիր է, բայց կարևորն այլ բան է. կրկին խաթարվեց իրադարձությունների բնականոն ընթացքը: Նիկոլը մնաց իշխանության ղեկին, և դա ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։

Նիկոլը պահպանեց իշխանությունը նաև 2026-ին։ Թե ինչպես պահպանեց. բռնաճնշումներով, քողարկված կաշառքով, վատ ընդդիմության պատճառով, թե Արևմուտքի հզոր աջակցության… Այս ամենը հետաքրքիր է: Բայց գլխավորն այն է, որ կրկին խաթարվել է իրադարձությունների տրամաբանական զարգացումը, եզրակացություն չի արվել։ Ուստի շատ կուզենայինք ասել, թե մեզ հանգիստ տարիներ են սպասում, բայց դա ակնհայտորեն ֆանտաստիկայի ժանրից կլինի. իրադարձությունների բնական ընթացքը խաթարված է, հատուցումն անխուսափելի է։

Հարցն այն չէ՝ լավ մարդ է Փաշինյանը, թե վատ։ Բարի են նրա ձգտումները, թե չար… Բոլոր մարդիկ լավն են ծնվում: Բոլորն էլ ուզում են երջանիկ ապրել, բարիք բերել ու բազմապատկել: Բարի մտադրություններ ունեն բոլորը, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում: Որովհետև, եթե մարդկանց բոլոր բարի մտադրությունները իրականանային, մենք կապրեինք դրախտում: Ավաղ, մարդը միայն ենթադրում է, բայց իրադարձությունները չեն ընթանում այնպես, ինչպես մենք կցանկանայինք:

Պատկերացնենք մի շատ լավ մարդու, որն անչափ սիրում է տաքսի վարել։ Պատրաստ է դա անել նույնիսկ անվճար: Բայց ամեն անգամ, երբ ուղևոր է նստում նրա մեքենան, ուղևորությունն ավարտվում է վթարով։

Ո՞վ է մեղավոր։ Տաքսու վարո՞րդը։ Իսկ գուցե ճանապա՞րհն է վատը, կամ արգելակները լավը չեն, բենզինն է անորակ, թշնամիները ծակել են անիվները, փողոցային երթևեկության կանոններն են սխալ, ճանապարհային ոստիկանությունն է վատը, մյուս մեքենաների վարորդները կամ ինքը՝ ուղևորը, որը շեղել է վարորդին: Սրանք բոլորը հետաքրքիր հարցեր են, բայց փաստն այն է, որ ամեն անգամ, երբ տաքսի է վարում հենց այդ մարդը, որը շատ լավ մտադրություններ ունի, վթարն անխուսափելի է:

Ի՞նչ անել՞ Պարզապես թույլ չտալ նրան տաքսի վարել, խլել վարորդական իրավունքը։ Բայց նա բթամտորեն դիմադրում է, տաքսոպարկում լավ տանիք ունի…

Կա մի այսպիսի պատմություն: Գուցե ճշմարտություն է, գուցե անեկդոտ կամ կիսով չափ ճշմարտություն… Մի վիրաբույժի մասին: Հայտնի բան է, խորհրդային տարիներին վիրահատությունից հետո վիրաբույժների գրպանը հաստլիկ ծրար էին դնում։ Հաջող վիրահատության համար: Այդ վիրաբույժի խալաթի գրպանը նույնպես չաղլիկ ծրարներ էին դնում։ Բայց որպեսզի նա չվիրահատի, որ հիվանդը ապրելու հնարավորություն ստանա…

Գուցե մե՞նք էլ ազգովի փող գցվենք։ Բայց ախր չի վերցնի. չէ որ նա սակավապետ է, կշարունակի տաքսի քշել։