USD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.54 ֏ EUR 416.39 ֏ RUB 4.66 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

ԿԱՏԱՐՅԱԼ ՇՈԿՈԼԱԴ

Հավանաբար արդեն քչերի համար է գաղտնիք, որ Լոնդոնից ու Վաշինգտոնից հզոր ճնշում է գործադրվել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և նրանց ամբողջ թիմի վրա՝ Արցախից հրաժարվելու, ղարաբաղյան թեմատիկան փակելու կոչով։ Բայց ընդ որում՝ բարդելու ողջ պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորակազմի, մասնավորապես՝ առհասարակ Ռուսաստանի վրա։

ՆԻԿՈԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԽՆԴԻՐԸ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՓԱՅԼՈՒՆ ԿԵՐՊՈՎ.ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԵՓ-ՃԵՐՄԱԿ ՍՄՈՔԻՆԳՈՎ Է։ Մանավանդ որ Արցախի էթնիկ զտումից անմիջապես հետո Գրանադայում եվրոպական քաղաքական հանրության հերթական գագաթնաժողովում ընդունվեց մի ինչ-որ հայտարարություն ի պաշտպանություն Արցախի՝ Բաքվի հասցեին մեղադրանքներով։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այդ հայտարարության մասին խոսում էր իբրև դիվանագիտական մեծ հաղթանակի, նշում, թե որևէ անկլավների մասին խոսք անգամ չկա…

Ինչո՞ւ ենք հայտարարությունն անվանում «մի ինչ-որ»։ Որովհետև այդ հայտարարության մասին այսօր ոչ ոք չի էլ հիշում։ Նույնիսկ հրճված Հարությունյանը։ Իսկ այ անկլավները օրակարգում են…

Ի դեպ, Ալիևը Գրանադայի այդ գագաթնաժողովին չէր գնացել։ Գիտեր, թե ինչ է սպասվում: Քանի որ նրան զգուշացրել էին, որ պետք է մի քիչ համբերել։ Ասել է թե՝ դա այն գինն է, որ Ադրբեջանի նախագահը պետք է վճարի Արևմուտքի կողմից Արցախի էթնիկ զտման փաստացի հրահրման և խրախուսման համար։

Չէ՞ որ թանկ գին չէ, Իլհամ Հեյդարովիչ։ Մի քիչ համբերիր, աջակցենք Նիկոլին, որպեսզի նրա համար ավելի հեշտ լինի հետագայում էլ կյանքի կոչել անգլո-սաքսոնական օրակարգը… Իսկ շատ քիչ ժամանակ անց դու, Ալիև, նորից միանգամայն ձեռքսեղմելի կլինես արևմտյան առաջնորդների համար, մանավանդ եթե օրինակ վերցնես քո գործընկեր Նիկոլ Փաշինյանից և պարբերաբար փայտ խրես տարածաշրջանում ռուսական քաղաքականության անիվների արանքը։

Արևմուտքն իր խոստումը կատարեց, ահա արդեն Գերմանիայի կանցլեր Մերցն է ընդունում Ադրբեջանի նախագահին, որպեսզի պայմանավորվեն նավթամթերքի մատակարարման շուրջ…

Դե, Նիկոլի մոտ էլ ամեն ինչ շատ լավ է։ Այո, արցախցիները հայրենիք են կորցրել, դա իրոք որ լավ չէ… Բայց չէ որ դա արդեն անցյալ է. «քրեաօլիգարխիկ ռեժիմի» կառավարման տարիների վերջապես անցած-գնացած ժառանգություն։ Անցյալ, որի վրա իշխող թիմը խաչ է քաշել՝ որպես ավելորդ բալաստի։

Ի վերջո, շատերն են հայրենիք կորցրել։ ԱՄՆ-ում նեգրերին ստրկության էին վաճառում, հնդկացիներին ընդհանրապես քշում էին ռեզերվացիաներ, հեռավոր Վիետնամում նապալմով վառում էին ամբողջ գյուղեր, բայց չէ որ ոչ ոք դրա համար չի դատապարտում բարգավաճ Ամերիկային…

Փոխարենը Փաշինյանի կյանքը հիմա կատարյալ շոկոլադ է. հաղթեց ընտրություններում, մտադիր է իշխել ևս հինգ տարի, իսկ գուցե նույնիսկ մինչև 2050 թվականը, Փաշինյանի թիմը համեղ ուտում-խմում է, տներ կառուցում, պարում, հարկեր վճարում՝ ողջամտության սահմաններում…

Մնացյալ ամենը բարբաջանք է պարզամիտների համար, այնպես չէ՞, Նիկոլ Վովաևիչ։