Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍՐՏԻԿՆԵՐԸ»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵԶԱԿԻ Է

• Սա Հայաստանի անկախության տարիների ընթացքում միակ կառավարումն է, երբ հանրապետությունը պարտվում է պատերազմում,

• միակ կառավարումը, երբ իրականացվում է հայաբնակ տարածաշրջանի էթնիկ զտում,

• միակ կառավարումը, երբ ստորաբաժանման զինվորները ողջ-ողջ այրվում են հրդեհի մեջ, քանի որ չեն կարողանում դուրս գալ զորանոցից,

• միակ կառավարումը, որի օրոք կառավարության ղեկավարի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում հղի կնոջը և կանգ չի առնում առաջին օգնություն ցուցաբերելու համար,

• միակ կառավարումը, երբ իշխանությանը ենթարկվել չցանկացող հոգևորականների դեմ որս է ընթանում,

• միակ կառավարումը, երբ ընտրարշավի ժամանակ իշխանության գլխավոր ընդդիմախոսները զրկված են լիարժեք քարոզարշավի հնարավորությունից,

• միակ կառավարումը, երբ մրցակից կուսակցության պաստառը պոկած քաղաքացին ինքնասպան է լինում հոգեբուժարանում, ուր տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունքում երկար ժամեր պահվելուց հետո,

• միակ կառավարումը, երբ քաղբանտարկյալը մահանում է հենց դատական նիստի ժամանակ,

• միակ կառավարումը, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, որի թևերից բռնած պահում են նրա թիկնապահները,

• միակ կառավարումը, երբ իշխանությունը այլ երկրի ղեկավարի պահանջով հայտարարում է երկրի Հիմնական օրենքը փոխելու մտադրության մասին,

• միակ կառավարումը, երբ անմիջականորեն ընտրարշավի ժամանակ ազատազրկման վայրերը լեփ-լեցուն են կալանավորված ընդդիմադիրներով,

• միակ կառավարումը, որի ժամանակ պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ աղքատության մակարդակը՝ մնացել նույնը,

* միակ կառավարումը, որի օրոք որոշում է կայացվել փակել հարյուրավոր դպրոցներ,

* միակ կառավարումը, երբ իշխանությունը հպարտանում է իր մաքսային և սահմանապահ գործառույթների մի մասը օտարերկրյա մասնավոր ընկերությանը հանձնելու որոշմամբ,

• միակ կառավարումը, որի օրոք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարին արգելում են երկրից դուրս գալ նույնիսկ հարևան բարեկամ պետության Եկեղեցու ղեկավարի հուղարկավորությանը մասնակցելու համար,

• միակ կառավարումը, երբ այլ պետության կրոնական առաջնորդի պահանջով իշխանությունը զբաղվում է Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմամբ,

• միակ կառավարումը, երբ իշխանությունը խլում է առաջատար ներդրողի սեփականությունը,

• միակ կառավարումը, երբ իշխանությունը սովորեցնում է հոգևորականներին, թե ինչպիսին պետք է լինի պատարագի տեքստը:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը, որն ունի այդչափ եզակի «ձեռքբերումներ», հոժարակամ հանձնել իշխանությունը։ Չ՛ի կարող:

Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է անում։ Փաշինյանն ամեն ինչ էլ շատ լավ հասկանում է։ Պարզապես այսքան «ձեռքբերումներից» հետո նա այլ ելք չունի, քան ավարտել իր եզակի կառավարումը վերջին ակորդով. թուրքական պետությունների գոտում Հայաստանի ներկառուցմամբ։ Ամեն գնով: