USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

ՊԱՌԱԿՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ իշխանությունների նախաձեռնած գործով դատական նիստը նշանակված է օգոստոսի 28-ին: Գործը վարույթ է ընդունել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՑՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԱՐԾԱՐԾՎՈՂՆԵՐԻՑ Է։ Իշխող խմբակցությունն էքստազի մեջ է ընկնում և ձեռքը սեղանին զարկում, երբ հիշատակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, համառորեն անվանում Վեհափառին աշխարհիկ անունով: Ինչպես ուսուցանել է վարչապետ Փաշինյանը։

Հավատացյալների զգացմունքների վրա, որոնց ճնշող մեծամասնությունը մերժում է իշխանությունների քաղաքականությունը, և դա բազմիցս դրսևորվել է ակցիաներով՝ ի պաշտպանություն Կաթողիկոսի, իշխող կուսակցությունը թքած ունի։ Ինչպեսև այն փաստի, որ Կաթողիկոսի դեմ սանձազերծած արշավով խթանում են ընդհանրապես հասարակության և մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը։

Ասենք, զարմանալի ոչինչ առանձնապես չկա։ Ձևանները փորձված են: Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու ծխականներին հաջողվեց պառակտել։ Ուրեմն ինչո՞ւ չփորձել պառակտել նաև ՀԱԵ ծխականներին։ Ինչո՞ւ չփորձել իշխանության վերահսկողության տակ առնել Եկեղեցին, չնայած պետությունից Եկեղեցու Սահմանադրությամբ ամրագրված տարանջատմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ, հատկապես հայոց պետականության բացակայության ժամանակ, եղել է լեզվի, մշակույթի, ընդհանրապես ազգային ինքնության պահապանը: Ընդ որում՝ վայելելով այլ եկեղեցիների հարգանքը, որոնցից շատերի հետ դարերի ընթացքում ձևավորվել են այժմ արդեն փորձված բարեկամական կապեր: Ինչպես, օրինակ՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, Վրաց ուղղափառ եկեղեցու հետ. և՛ ՌՈւԵ-ն, և՛ՎՈւԵ-ն Հայաստանում ունեն իրենց թեմերն ու ծխականներին, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր հերթին ակտիվորեն ներկայացված է Վրաստանում և Ռուսաստանում:

Ինչպեսև աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ տարբեր դավանանքները ոչ միայն պահպանում են իրենց կրոնական ժառանգությունը, այլև պաշտպանում ավանդական ընտանիքը, բարոյական արժեքները, պատմական հիշողությունը: Կրոնական այլ ուղղությունների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս կապերը օգնում են ՀԱԵ-ին իր լուման ներդնել հայկական Սփյուռքի ինստիտուտների ամրապնդման գործում, որը շատ բան է արել հայոց պետականության ամրապնդման, միջազգային ասպարեզում մեր երկրի շահերի պաշտպանության համար:

Այսօր այդ ամենը վարչապետին պետք չէ ։ Ո՛չ հանրային համերաշխությունը, ոչ ՀԱԵ հեղինակության ամրապնդումը, ո՛չ ՀԱԵ գործունեությանն աջակցումը աշխարհի տարբեր երկրներում: Իր ծրագրերն իրականացնելու համար վարչապետին պառակտում է պետք ։ Այդպիսի պատվեր է տրված, և նա ակտիվորեն մշակում է այն՝ իր թիմի գլուխ կանգնած վարկաբեկելով Վեհափառ Հայրապետին, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Կկարողանա՞ արդյոք դատավոր Սերժ Ռուշանյանը կասեցնել այդ գործընթացը։