Логотип

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՄՇԱԿՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱ Է

Երբ ժամանակին Վրաստանում, Սահակաշվիլու օրոք, կամ Ուկրաինայում փչում էին իրենց երկրներում Ռուսաստանի լրտեսական գործունեության փուչիկը, ապա դրանով քողարկում էին ազգային անվատնգության համար սպառնալիք հանդիսացող ՆԱՏՕ անդամ պետությունների հետախուզությունների լայնածավալ և անարգել գործունեությունը։

Ընդ որում, ՆԱՏՕ անդամ պետությունների հետախուզությունների կողմից հավաքագրված գործակալները այդ երկրների կառավարությունների մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք էին։

Թե ինչ ծանր հետևանքներ այդ ամենը ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի համար, գիտենք։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը Հայաստանում գործակալական ցանց պահելու կարիք երբեք չի ունեցել, քանի որ մենք դաշնակցային բազմաթիվ կապերով, պայմանագրերով կապված պետություններ էինք և մեզ վնասելու նպատակ Ռուսաստանը չի ունեցել։ Այդ դաշնակցային համագործակցության շրջանակներում պետական մարմինների միջև, օրինական ճանապարհով, այնքան տեղեկատվություն էր փոխանակվում, որ գաղտնի որևէ բան անելու կարիք չկար։

Հետխորհրդային տարածքում ռուսական գործակալներ փնտրելու գործընթացը արևմտյան հատուկ ծառայություններում վաղուց մշակված օպերացիա է։

Փաստորեն ՀՀ իշխանությունները հիբրիդային պատերազմի մեջ են մտել Ռուսաստանի դեմ։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ