USD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 365.26 ֏ EUR 427.21 ֏ RUB 4.35 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

ԱՅՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԱՆԿԼԱՎ» ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Որևէ կերպ հնարավոր չէ նորություն համարել այն, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը համարում է Ադրբեջանի «անկլավ»։ Այս թեմայով Նիկոլ Փաշինյանը իր դիրքորոշումը հայտնել է վաղուց և շատ բաց ու հստակ՝ Ադրբեջանը ունի «անկլավներ», որոնք ներառյալ է Փաշինյանը հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման մասին։

Կրկնեմ, այստեղ չկա նորություն, բացարձակ։ Փաշինյանը այդ դիրքորոշման քաղաքական հանձնառությունը ստանձնել է վաղուց։

Եվ ուրեմն, կարծում եմ այստեղ պետք չէ թյուրըմբռնում կամ թյուրընկալում, թե հանրությանը հնարավոր է նրա վերջին հայտարարությունը մատուցել իբրև անսպասելի, ու այդ կերպ առաջացնել հանրային դժգոհություն կամ վրդովմունք։

Այստեղ պետք է իջնել գետին, կամ չելնել օդ՝ ու արձանագրել, որ հանրության վրդովմունքի առավելագույն կամ կրիտիկական աստիճանը այս թեմաներով՝ վաղուց անցյալում է։

Կլինի՞ այս մասով որևէ «սև կարապ», հանրային գնահատականը կփոխվի, եթե ոչ՝ ապա որևէ իմաստ չկա մարդկանց ասել, թե՝ «վայ, տեսեք ինչ ասաց Փաշինյանը»։

Այս թեմայով հանրության հետ պետք է խոսել հանդարտ, ու բացատրել խնդրո առակայի ռիսկերն ու մարտահրավերները։ Միաժամանակ, բացատրել նաև, որ այստեղ Հայաստանի այլ դիրքորոշումը որևէ կերպ «կազուս բեյլի» չէ, այլ ընդամենը քաղաքական դիրքորոշում, որը ուղեկցվում է նաև միջազգայնորեն լեգիտիմ հիմնավորումներով։ Իսկ դրանք կան։

Եվ ահա այստեղ է, որ կա մի շատ նուբր պահ, որի մասին արժե խորհել։

Այստեղ Հայաստանի՝ միջազգայնորեն լեգիտիմ հիմնավորումների «տրցակը» մեծ հավանականությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվում, որտեղ պահվում է թերևս ԽՍՀՄ ժամանակների ամբողջ այդ թղթաբանությունը։ Ընդ որում, տարիներ առաջ սրա մասին ակնարկել էր նաև ՌԴ նախագահ Պուտինը, ասելով, որ առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի ապահովել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի այսպես ասած ամբողջական հենքը։

Ահա այստեղ թերևս պետք է փնտրել նաև այն ջանքի «գաղտնիքներից» մեկը, որով Ադրբեջանը առավելագույնն արեց այսպես կոչված երկկողմ գործընթացի հասնելու համար։ Երկկողմի պարագայում «հենքը» ուժն է, այսպես ասած՝ «ուժի իրավունքը», ոչ թե իրավունքի ուժը։

Իսկ Ադրբեջանի «ուժի իրավունքը» իրացնելուն նպաստեցին նաև Հայաստանի այն շրջանակները, որոնք եղան երկկողմ գործընթացի ջատագովներ ու ապոլոգետներ, ու այդպիսին են առ այսօր։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am