Логотип

ՌԴ ԱԽ քարտուղար․ ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից

Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի` Մոսկվայում կայացած նիստի ժամանակ։

«Խնդիրները շատ են, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ կազմակերպության գծով մեր հայ գործընկերները չեն հասկանում դա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։

Sputnik Արմենիա