Логотип

Նարեկ Կարապետյանն Ագարակում ծանոթացել է բնակիչների խնդիրներին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը այցելել է Լոռու մարզի Ագարակ համայնք, ծանոթացել բնակիչներին՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին։

Համայնքի բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, մասնավորապես նշելով մշտական աշխատատեղերի բացակայությունը, տրանսպորտի խնդիրը։

Ըստ նրանց՝ Ագարակում արդեն 2-3 ամիս է, ինչ տրանսպորտը չի գործում, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բնակիչների տեղաշարժի, հատկապես բժշկական օգնության կարիք ունեցողների համար։

News.am