ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող օդանավակայանին և կամրջին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ ամերիկյան հարվածների թիրախ են դարձել Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշեհր քաղաքի օդանավակայանը և Հորմոզգան նահանգի Բենդեր-Հեմիր քաղաքի կամուրջը:
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր իրանական թիրախներին ամերիկյան հարվածների նոր շարք սկսելու մասին:
Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ: Սակայն ամերիկյան զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։
Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել է, որ հրադադարն այլևս չի գործում:
Sputnik Արմենիա
