Логотип

Թրամփը հանձնարարել է փաստաթղթեր գաղտնազերծել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է գաղտնազերծել ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտությունն ապացուցող փաստաթղթերը և հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ ընտրությունների վրա։

Նա նշել է, որ գաղտնի տվյալները վկայում են ընտրությունների անվտանգության ոլորտում աննախադեպ մղձավանջի մասին։

Թրամփը հանձնարարել է պատժել ԱՄՆ-ում քվեարկության համակարգերի խոցելիության մասին տվյալները թաքցնելու մեղավորներին։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Չինաստանը իրականացրել է պատմության մեջ ամենամեծ տվյալների հափշտակությունը՝ ապօրինի մուտք ստանալով 220 միլիոն ամերիկացի ընտրողների անձնական տվյալները: Նա պնդել է, որ 2018-ի կեսերին Չինաստանը ձգտել է ազդել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքների, իսկ ավելի ուշ՝ 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են քաղաքացիություն չունեցող մոտ 278 հազար մարդու, որոնք գրանցված են դաշնային ընտրություններում քվեարկելու համար, նրանց թիվը կարող է ավելի շատ լինել։

ԱՄՆ-ում «խորքային պետությունը» թաքցրել է ընտրությունների վրա արտաքին ազդեցության մասին տվյալները։

Հիշեցնենք` փետրվարին ԱՄՆ նախագահը պնդում էր, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար մեղավոր են նրանք, ովքեր դրանում մեղադրում էին Ռուսաստանին: «Նույն մարդիկ, որ բղավում էին «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան», մանիպուլացնում էին մեր ընտրությունները», – այն ժամանակ ընդգծել էր Սպիտակ տան ղեկավարը:

Sputnik Արմենիա