Логотип

ԲՀԿ գրասենյակներում խուզարկությունից հետո 7 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում, ի պատասխան հարցման՝ Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– նշեցին Հակակառուպցինո կոմիտեից։

Հիշեցնենք, որ մայիսի 27–ին էլ էին իրավապահները մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ, որից հետո 10 անձ ձերբակալվել էր։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։