Логотип

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր և քաղաքական սիմվոլիկա ունեցող հագուստ չկրել

Ընտրության օրը` հունիս 7–ին` առավոտյան 8։00–ից մինչև 20։00–ն ընտրաեղամասեր չի կարելի գնալ առաջադրված քաղաքական ուժերի մասնակցության թվերի և քաղաքական սիմվոլիկա ունեցող հագուստով։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ քվեարկության օրը ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն արգելված է օրենքով։

Հանձնաժողովը կոչ է արել տեղամասերում ներկա գտնվող պատասխանատու անձանց խստորեն հետևել իրենց արտաքին տեսքին, որպեսզի չխախտվի քաղաքական չեզոքության սկզբունքը։ ԿԸՀ–ն հիշեցրել է, որ արգելքը վերաբերում է նաև քվեարկության եկող քաղաքացիներին։

Հիշեցնենք՝ վաղը Հայաստանում ԱԺ հերթական ընտրություններ են։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Քարոզարշավը տևել է մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Հունիսի 6-ը լռության օր է։

Sputnik Արմենիա