ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններում իր աշխատանքը սկսել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում բացված ընտրատեղամասում։
Առաքելության հիմնական նպատակներից մեկը ընտրական ընթացակարգերի համապատասխանության գնահատումն է Հայաստանի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան, Sputnik Արմենիայի հոտ զրույցում ասաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության համակարգող Ժակիպ Ասանովը։
«Այսօր այս ընտրատեղամասում մենք հիմնականում ստուգել ենք կնիքների և դրոշմանիշների տեղում և ամբողջական լինելը։ Մենք ստուգել ենք քվեախցիկները՝ պարզելու համար, թե արդյոք ապահովված են գաղտնի քվեարկության պայմանները։ Նաև խոսել ենք հանձնաժողովի անդամների հետ։ Ընդհանուր առմամբ, այստեղ հանգիստ, աշխատանքային մթնոլորտ է», – նշեց Ասանովը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
