Логотип

Ընտրությունը կատարեցի աղոթքով և Աստծով. Գարեգին Երկրորդը քվեարկեց Էջմիածնում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում քվեարկեց հանուն Հայաստանի բարօրության և անվտանգության։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Մենք կատարեցինք մեր ընտրությունն աղոթքով և Աստծով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին` հաղթահարելու մեր կյանքում առկա այս դժվարին փորձությունները, և կերտելու հզոր, ապահով անվտանգ և բարօր երկիր»,– ասաց կաթողիկոսը։

Հայրապետին ընտրատեղամաս ուղեկցեցին Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Արթիկի թեմի առաջնորդ տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը և այլ հոգևորականներ։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Sputnik Արմենիա