Логотип

Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում և Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին

Իրանի զինված ուժերը հարձակվել են Հորդանանի արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները թռել են Կիպրոսից՝ Հորդանանի երկնքում իրանական դրոնները որսալու համար:

Հաղորդվում է նաև, որ Իրանն ամերիկյան ուժերին հարվածներ է հասցրել իրաքյան Քուրդիստանում՝ Էրբիլում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։

Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։

Sputnik Արմենիա