Հայաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին հետևող դիտորդական խմբերը ահազանգել են քվերակության մեկնարկից հետո արձանագրած խախտումների մասին։ Armenia Today-ն օրվա ընթացքում կհետևի դիտորդների հաղորդած դեպքերին և նյութը կթարմացնի նոր տեղեկություններով։
8։00
«ՀայաՔվե» նախաձեռնությունից հայտնել են, որ Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը:
8։05
3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց․ «ՀայաՔվե»
8։15
8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը․ «ՀայաՔվե»
8։35
«ՀայաՔվեի» դիտորդները բաց քվեարկության փորձ են արձանագրել 3/13- ընտրատեղամասում։
8։50
10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության քարոզչական պաստառներն են։
9։00
23/42 տեղամասի քվեախցիկում փորձել են նկարել քվեարկության ընթացքը, հանձնաժողովից կանխել են փորձը՝ մարելով ընտրողի քվեաթերթիկը։
9։10
35/7 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում․ «ՀայաՔվե»
9։13
15/21 ընտրատեղամասում դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն իրականացվել է ոչ թե ընտրողը, այլ նրա հարազատը։
9։20
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։
9։44
Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։
«Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»,- հավելել են ՆԳՆ-ից։
10։00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Գորիսի 34/03 ընտրատեղամասում խախտում են արձանագրել։
«ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը»,- հայտնել են նրանք։
10։20
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական գյուղապետը հետևում է, որ գյուղացիները քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Ըստ ահազանգի՝ նա գնում ու կանգնում է քվեախցիկի հետևում՝ այդպես հետևելով բոլորի քվեարկությանը։
10։28
Քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրվել 8/10 ընտրատեղամասում։
10։38
Բաց քվեարկության դեպք 8/14 ընտրատեղամասում։ 10։42 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ 28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում։
10։49
Բաց քվեարկության դեպք է գրանցվել 4/19 ընտրատեղամասում։
10։52
25/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:
10։59
«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է արձանագրված խախտումների մասին։
«ՔՊ-ի ներկայացուցիչները համակարգված և զանգվալային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը»,- հավելել է նա՝ կոչ անելով ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը։
Armenia Today
