Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։ Այս մասին ֆեդերացիան գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է։
News.am
