Логотип

Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ընկերությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել 2026 թվականի հուլիսի 1-ին` պահանջելով «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելը ճանաչել իրավահարաբերության բացակայություն։

«Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Sputnik Արմենիա