Հայաստանի հեղինակությունը լրջորեն տուժում է ձեռնարկությունների փակման հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրոմոտորս»-ի գլխավոր տնօրեն Աբրահամ Դանագոզյանը։ Կառավարության շենքի մոտ այս պահին ընթանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող և իշխանությունների կողմից փակված օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիան։
«Արտերկրում չեն հավատում, որ կարելի է այդպես հեշտությամբ փակել տասնյակ կազմակերպություններ։ Սա անձնական վրեժխնդրություն է։ Մեկ օրում փակել 70 կազմակերպություն, 7-10 հազար մարդու թողնել առանց աշխատանքի՝ լոկ նրա համար, որ չարաշահում են իրենց լիազորությունները։ Սրանից հետո քչերը կցանկանան ներդրումներ անել», — հայտարարել է Աբրամ Դանագոզյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան աչք է փակում կատարվողի վրա՝ հետապնդելով Հայաստանը վիլայեթի վերածելու իր շահերը։ Երբ դա տեղի ունենա, Հայաստանը մենակ է մնալու, նախազգուշացրել է նա։
Ձեռնարկության տնօրենը նաև հայտնել է, որ Կառավարությունում խոստացել են 15 րոպեով ընդունել փակված ձեռնարկությունների ղեկավարներին։ «Ես չեմ հավատում, որ հանդիպումը որևէ բան կփոխի», — հավելել է Աբրահամ Դանագոզյանը։
News.am
