USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 32°C

Логотип

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Այս հայտարարությունն արել է «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշմանը։

Հուլիսի 30–ին դատարանը Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 1 ամսով։ «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։ Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։

«Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։ Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,– ասված է դաշինքի հայտարարության մեջ։

Քաղաքական ուժը պատրաստվում է իր բողոք–ահազանգը փոխանցել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։

«Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից»,– ասված է հայտարարության մեջ։

Դաշինքի համոզմամբ` սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև ԱԺ լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա