USD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.96 ֏ EUR 423.65 ֏ RUB 4.29 ֏ ☀️ Երևան 25°C

Логотип

Դրմեյան․ Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թևեր» կուսակցության վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թևեր» կուսակցության վերաքննիչ բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերացնել Վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ հայցադիմումով կուսակցությունը վիճարկում է ԿԸՀ-ի 15.06.2026թ. թիվ 258-Ա որոշումը, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ Սահմանադրական դատարանում։

Ուշագրավ է Վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանության այս հատվածը. թև Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել կուսակցության գանգատը թիվ 258-Ա որոշման մասով, դա չի նշանակում, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման վարչական դատավարության կարգով։

Այս մոտեցումը ուղիղ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածին։ Փաստացի կուսակցությունը որևէ ատյանում չի կարողանում վիճարկել թիվ 258-Ա որոշման ոչ իրավաչափ լինելը։

Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը վերջին ատյանն է ներպետական միջոցները սպառելու համար»։

News.am