Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, օգոստոսի 24-ին կրկին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին կոչեց նրա աշխարհիկ անունով՝ Կտրիճ ներսիսյան։
Ընդդիմությունը, ինչպես նախորդ անգամ, սկսեց սեղաններին հարվածել։ Ի պատասխան՝ Փաշինյանը մի քանի անգամ միտումնավոր կրկնեց իր խոսքերը։
Իր հերթին, խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները որոշեցին աջակցել վարչապետին՝ ըստ էության սկսելով բացահայտ ծաղրել իրենց գործընկերներին։
Այս ամենը ընդդիմադիր պատգամավորներին հանեց հավասարակշռությունից։ Նրանք լքեցին նիստերի դահլիճը՝ վարչապետին թողնելով մենակ խորհրդարանական մեծամասնության հետ։
Փաշինյանը նրանց հետևից նետեց մի արտահայտություն՝ կրկին կրկնելով. «Կտրիճ Ներսիսյան» (Կաթողիկոսի աշխարհիկ անունը՝ խմբ.)
Հարկ է նշել, որ Կաթողիկոսի անձնագրում Կտրիճ Ներսիսյանի մասին որևէ հիշատակում չկա։ Այնտեղ նա գրանցված է հենց որպես Գարեգին Երկրորդ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայաստանում հոգևոր իշխանությունն անջատ է պետությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի նիստում հավանության է արժանացել Կառավարության 2026–2031 թվականների գործունեության ծրագիրը, որը, տնտեսությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից բացի, ներառում է նաև առանձին «Հոգևոր անվտանգություն» գլուխ, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարեփոխումը» ներկայացված է որպես կենսական անհրաժեշտություն։
News.am
