ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։
«Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։
Sputnik Արմենիա
