USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 36°C

Логотип

Փաշինյան․ Գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ կլինի, եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել իր կազմից։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։

«Մեր ծրագրում հստակ նշված է՝ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա ՀԱՊԿ-ի մասին, և ինչ ռազմաքաղաքական դաշինքով է նախատեսվում փոխարինելու ՀԱՊԿ-ը։

Ըստ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի հետաքրքրությունը սպառված է, քանի որ բոլոր հարցերը տրվել են, բայց որևէ պատասխան չի ստացվել։

Sputnik Արմենիա