USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են գաղտնի կապի ուղիներ

Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են հաղորդագրությունների փոխանցման և լարվածությունը կանխելու գաղտնի ուղիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։

Ըստ աղբյուրների՝ Իսրայելը Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության հարցում «կարմիր գծեր» է սահմանել։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են «ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղակայմանը, որոնք կարող են սպառնալ Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը»։

Աղբյուրը նշել է, որ Իսրայելը «չի ցանկանում Թուրքիային թշնամու վերածել», և երկու երկրների միջև գործում են հաղորդագրությունների փոխանցման ու լարվածության կանխման գաղտնի ուղիներ։ Նրա խոսքով՝ «երբ հաղորդագրություններն արդյունք չեն տալիս», Իսրայելը «ստիպված է գործել»։

Ավելի վաղ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբի շրջանում գտնվող Աբու Դուհուրի ավիաբազային։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության հարցերում Իսրայելի հետ համաձայնեցված «ստատուս քվոն» խախտելուն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը ավիաբազայում։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ իսրայելական հարվածն «իրական վտանգ էր ստեղծել իրավիճակի արագ էսկալացիայի և Իսրայելի ու Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև ուղիղ ռազմական հակամարտության վերածվելու համար»։

Armenia Today