USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Լեհաստանի ԱԳՆ․ Դժվար թե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը

Քիչ հավանական է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ դառնա մինչ ռազմական գործողությունների ավարտը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Իգնացի Նեմչիցկին։

Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտությունը ֆորմալ առումով չի բացառում երկրի անդամակցությունը ԵՄ-ին, սակայն գործնականում անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական իրողությունները։

«Շարունակվող պատերազմը, համաձայնագրերի համապատասխան, պարտադիր չէ, որ բացառի անդամակցությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ գործում ենք քաղաքական իրողություններում։ Ուստի դժվար է պատկերացնել նման իրավիճակ»,- ասել է Նեմչիցկին՝ խոսելով մինչ ռազմական գործողությունների ավարտը Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին։

Նա հավելել է, որ անդամակցության պայմաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնա խաղաղության կամ հրադադարի որևէ ձևի հասնելը։

Ավելի վաղ «Euractiv»-ը հայտնել էր, որ Ուկրաինան Եվրոպական միություն ընդունվելու համար անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնում է ավելի դանդաղ, քան ակնկալում էին միավորման որոշ երկրներ։

Sputnik Արմենիա