USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Փաշինյան․ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի

Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր սահմանադրության ընդունումը, ՔՊ նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ և ազատ կամ արտահայտմամբ ընդունված սահմանադրություն ունենալ և ազատ կամ արտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մյուս կողմից հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում և նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, և սա հանրահայտ փաստ է։ Բայց եթե սա նշանակում է, որ նոր սահմանադրության հարցը ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Եկեք հետ գնանք և նայենք Երրորդ Հանրապետության պատմությանը. այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման, այսինքն Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել, և ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական կամ առաջնորդները, պաշտպանները կամ ներկայացուցիչները, այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։

Բա ինչու՞ են բանակցել։ Բա ինչու՞ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչու՞ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել են Ադրբեջանում։ Այս բնորոշումները անում եմ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել։

Ինչ վերաբերվում է նոր Սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին։

Կայացրել ենք այդ որոշումը և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է. նոր սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին և խաղաղության օրակարգ օրակարգը այժմ այլևս համապետական օրակարգ է։

Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է»,– հայտարարել է Փաշինյանը։

News.am