USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

S&P Global Ratings․ Աշխարհաքաղաքական անորոշությունը կարող է հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախաձեռնությունը ներուժ ունի ամրապնդելու տարածաշրջանային կապերը և աջակցելու առևտրին ու ներդրումներին միջնաժամկետ հեռանկարում․ նշվում է S&P Global Ratings-ի կանխատեսման մեջ։

«Չնայած շրջանակային համաձայնագիրը սահմանում է կառավարման և ինքնիշխանության հիմնական սկզբունքները նախագծի շրջանակում, դրա իրականացումը դեռևս վաղ փուլում է. նախագծի շրջանակը, ֆինանսավորման հարցերը և կոնցեսիոն պայմանագրի ճշգրիտ պայմանները դեռևս ենթակա են վերջնական հաստատման», – նշում են գործակալության վերլուծաբանները։

«2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը, սակայն դրա ստորագրումն ու իրականացումը կախված է մի շարք պայմանների կատարումից։ Մասնագետները գնահատում են, որ ընտրական ցիկլի ավարտից հետո համաձայնագրի ձևակերպման հետագա առաջընթացի հեռանկարները կարող են բարելավվել», – նշում է S&P Global Ratings-ը։

Գործակալությունը նաև կարծում է, որ Բաքվի ու Երևանի հարաբերությունների հետագա կարգավորումը կարող է խթանել տարանցիկ գործունեությունը և առևտուրը տարածաշրջանում։

S&P նշել է, որ կարող է բարձրացնել վարկանիշները, եթե Հայաստանի վճարային հաշվեկշիռը շարունակի ցուցաբերել դիմադրողականություն անվտանգության և աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ։ Ինչպես նշվում է, թեև գործող կառավարությունը նոր մանդատ է ստացել, բայց աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվում են։Աշխարհաքաղաքական անորոշությունը կարող է հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Հիմնական մարտահրավերները մնում են չլուծված, այդ թվում՝ սահմանազատումը և անվտանգային կարգավորումները։ Հայաստանի՝ քաղաքականապես զգայուն սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ներքին անորոշության աղբյուր լինել։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» սահմանադրական մեծամասնության կորուստը կարող է բարդացնել ցանկացած սահմանադրական փոփոխություն։

«Մեր կարծիքով՝ կառավարությունը, հավանաբար, նախ կփորձի ապահովել ընդդիմության աջակցությունը ցանկացած սահմանադրական փոփոխությանը, չնայած ներկայիս քաղաքական միջավայրը ենթադրում է, որ դա դժվար կլինի։ Եթե խորհրդարանական կոնսենսուսը անհասանելի լինի, ապա հանրաքվեն, հավանաբար, կլինի հաջորդ հասանելի տարբերակը», – նշել են վերլուծաբանները։

Չնայած ԵՄ-ի և այլ արևմտյան գործընկերների հետ կապերը խորացնելու ջանքերին՝ Հայաստանի զգալի տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շարունակում է սահմանափակել նրա ռազմավարական ճկունությունը։

«Մենք կարծում ենք, որ իշխանությունները կշարունակեն բարելավել բիզնես միջավայրը և խթանել ԵՄ-ի հետ առևտրային և ներդրումային կապերի ավելի մեծացումը, չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի խոր տնտեսական կապերը կսահմանափակեն հետագա դիվերսիֆիկացիայի տեմպը»,- նշվել է կանխատեսման մեջ։

ABC MEDIA