USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ ☀️ Երևան 34°C

Логотип

Ռուսաստանը «հիշեցրել է Հայաստանին եվրաինտեգրման ուկրաինական փորձի մասին»

Հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից։ Նույն գինին՝ Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ են։ Ու թե՛ Ֆրանսիան է ուզում վաճառել, թե՛ Իտալիան՝ չնայած պատժամիջոցներին։ Եվ Թուրքիան, և Վրաստանը, և Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը։ Բոլորը ցանկանում են իրենց մրգաբանջարեղենային արտադրանքը իրացնել մեր երկրում։ Բայց Հայաստանի համար, որպես ԵԱՏՄ անդամ երկրի, կան արտոնություններ։ Այստեղ խոսքը ազնվության, պարկեշտության մասին է», — հավելել է նա։

Եթե Հայաստանը ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում, նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ այնտեղ գնալ էին պատրաստվում շատերը, նույն Ուկրաինան։

«Նրանք ամեն ինչ զոհաբերեցին հանուն նրա, որպեսզի Եվրամիության գիծը իրականացվի մեր երկրի նկատմամբ։ Մարդիկ զոհվում են։ Բայց անգամ այդ զոհերը, որ բերել է Ուկրաինան, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարությունը, Եվրամիությանը հաճոյանալու համար, չբացեցին սահմանները նրանց գյուղատնտեսական արտադրանքի համար։ Մեծ թվով մարդիկ զոհվում են եվրոպացի առաջնորդների և նրանց քաղաքականության համար։ Բայց միևնույն ժամանակ նրանց, միևնույն է, չեն թույլատրում վաճառք իրականացնել Եվրամիության տարածքում։ Եթե Հայաստանը այլ կերպ է մտածում, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի, կրկին՝ դա նրանց ընտրությունն է», — հավելել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահը։

Այստեղ, ինչպես կարծում է Վյաչեսլավ Վոլոդինը, «կարելի է միայն ասել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի նախագահի խոսքերի. անցկացրեք հանրաքվե, որոշում կայացրեք, կողմնորոշվեք և գնացեք ձեր ճանապարհով»։

News.am