USD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

ՔՊ-ն չընտրեց Իրինա Յոլյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանը նույնպես չընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ էին քվեարկել, 63-ը՝ դեմ նրա թեկնածությանը։

Խմբակցությունը հանձնաժողովի նոր թեկնածու չառաջադրեց։

«Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ ժողովրդավար քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը՝ «Ուժեղ Հայաստանը» ներկա պահին չի առաջադրում նախագահի թեկնածուի և հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքով և օրենսդրութամբ սահմանված ժամկետում»,- հայտնեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ նույն հանձնաժողովի նախագահ չընտրվեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը։

Sputnik Արմենիա