USD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ

Լևոն Քոչարյանը քրեական հետապնդման տակ է։ Ընդդիմության բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ուժայինները ոլորել են նրա թևերը, նստեցրել ոստիկանական մեքենա և սկսել ծեծել։ Ինչի մասին կա ոչ միայն հաստատող բժշկական եզրակացություն, այլև նույնիսկ տեսանյութ: Բայց դատում են ոչ թե ոստիկաններին, այլ Լևոն Քոչարյանին։ Ոստիկանության մեքենայի մեջ մի քանի ոստիկանի ծեծելու համար. ահա այդպիսի վատ մարդ է…

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ։ Այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է։ Միայն դրա համար: Ուստի Լևոն Քոչարյանը բոլոր հիմքերն ունի հպարտանալու իր քրեական գործով։

Սեդրակ Քոչարյանին կալանավորել են երկու ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ Փաշինյանի հղացումը, որը հատուկ ստեղծվել է որպես իր թշնամիների հետ հաշվեհարդար տեսնելու Փաշինյանի գործիք։ Նրանց, ում նա համարում է իր թշնամիներ: Գործիք, որի ստեղծումը Փաշինյանին հուշել են օտարերկրյա կառույցները, որոնք շահագրգռված են թուրքական մեկ ցեղի երկու պետությունների միության մեջ Հայաստանի քայլ առ քայլ ներկառուցմանն ուղղված Նիկոլի քաղաքականության հարցում։

Պաշտոնապես Սեդրակ Քոչարյանին դատում են «Կոնգրես» հյուրանոցն ունենալու համար։ Ինչպես բացատրեց Փաշինյանն իր թիմակիցներին ու կողմնակիցներին խորհրդարանական ամբիոնից, հրեշավոր անարդարություն է, որ Սեդրակ Քոչարյանը հյուրանոց ունի, իսկ ինքը՝ Նիկոլը, հյուրանոց չունի։ Չէ որ ինքը Սեդրակ Քոչարյանից հիմար չէ։ Իսկ եթե հիմար չէ, բայց հյուրանոց չունի, ուրեմն Քոչարյանները մաֆիոզներ ու կոռուպցիոներներ են։

Իրականում վատ լուր ունեմ Փաշինյանի համար։ Հայաստանում կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հյուրանոցներ։ Եվ դրանք բոլորն էլ տերեր ունեն: Փաշինյանի տրամաբանությամբ՝ նրանք կա՛մ մաֆիական են, կա՛մ Փաշինյանից խելացի։ Եթե նա բոլորին չի նստեցրել, ապա ստացվում է, իր իսկ տրամաբանությամբ, որ նրանք ավելի խելացի են, իսկ ինքը, համապատասխանաբար՝ ավելի հիմար… Անհեթեթություն է իհարկե այս ամենը: Սեդրակ Քոչարյանի վրա հոդված են կախել բնավ ոչ այն պատճառով, որ նա հյուրանոց ունի, իսկ Նիկոլը՝ ոչ։ Սեդրակ Քոչարյանին մտադիր են դատել Ռոբերտ Քոչարյանի որդին լինելու համար. Ուստի Սեդրակ Քոչարյանը բոլոր հիմքերն ունի հպարտանալու իր դեմ հարուցված քրեական գործով։

Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի գործի՞, որով Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարի անցկացրեց բանտում ՔՕ հակասահմանադրական հոդվածով, իսկ հետո ոչ ոք ներողություն չխնդրեց նրանից։ Ոչ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին դատում են բնավ ոչ մարտի 1-ի ողբերգության համար, երբ Ռոբերտ Քոչարյանը գործում էր Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականություններից ելնելով։

Ռոբերտ Քոչարյանին դատում են այն պատճառով, որ նա Ռոբերտ Քոչարյանն է. Արցախի առաջին նախագահը, Արցախի առաջնորդը բարդ 90-ականներին։ Առաջնորդ, որի օրոք Արցախը պաշտպանեց իր անկախությունը և հաղթեց իրեն պարտադրված պատերազմում։

Ռոբերտ Քոչարյանին դատում են այն բանի համար, որ նրա անունն անմիջականորեն կապված է Արցախի հետ, որն Ադրբեջանին հանձնեցին Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ այս փաստերը ոչ մի կերպ չես ժխտի։ Բացարձակապես անհնար է: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն առաջնորդն է, որի օրոք հազարամյա հայկական երկրամասը դադարեց գոյություն ունենալ։

Իսկ քանի որ փաստերն անժխտելի են, և չնայած հյուրանոց չունենալուն, Նիկոլ Փաշինյանն այս ամենը հասկանում է, ինչպես որ հասկանում է նաև այն, որ առանց իշխանության ստիպված է լինելու պատասխան տալ այդ ձախողման համար… Ուստի հասկանալի և շատ տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանին այդքան ատելի է այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ՝ սկսած հինավուրց հայկական երկրամասի բուն անվանումից։ Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ինքնըստինքյան։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանն առավելևս ունի բոլոր հիմքերը՝ հպարտանալու իր դեմ Փաշինյանի հարուցած հերթական քրեական գործով։

Այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել։ Մանավանդ որ սարերի հետևում չէ այն օրը, երբ Հայաստանը կբախվի նոր մարտահրավերների, որոնք երկրի առջև կդնի Նիկոլ Փաշինյանը։ Քոչարյանն ազատության մեջ վտանգավոր է։