Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ ծավալված իրադարձությունները` դրանք անվանելով ակնհայտ քաղաքական հետապնդումներ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։
«Հրահանգավորված և թիրախավորված արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։ Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,– ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունում։
Sputnik Արմենիա
