USD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ցեմենտի թանկացումից մինչև հնարավոր արբիտրաժներ․ Սուրենյանցը՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքների մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրը լրջորեն վնասվել է, իսկ սեփականությունների օտարման հետևանքով առաջացող հնարավոր փոխհատուցումների ֆինանսական բեռը կարող է ի վերջո ընկնել հարկատուների վրա։

«Այդ սեփականությունների համար, որոնք խլվել են, պետք է փոխհատուցում տրվի։ Եթե միջազգային արբիտրաժների միջոցով փոխհատուցման պահանջներ ներկայացվեն, այդ գումարը ո՞ւմ վրա է ընկնելու։ Հարկատուների», — ասել է Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ նույնը կարող է վերաբերել նաև «ՀԷՑ»-ի, ցեմենտի գործարանի, կոնյակի գործարանի և երկաթուղու հետ կապված գործընթացներին։

Քաղաքագետը նաև անդրադարձել է ցեմենտի գնի բարձրացմանը։ Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ մեկ տոննա ցեմենտն արժեր մոտ 40 հազար դրամ, իսկ այժմ՝ շուրջ 47 հազար դրամ։ Սուրենյանցի գնահատմամբ՝ սա մոտ 20 տոկոսին հասնող թանկացում է։

«Տուժելու է ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև հասարակությունը, որը կարող է սկսել ավելի շատ հարկեր վճարել, որպեսզի պետությունը վճարի Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության հետևանքների համար», — նշել է նա։

Սուրենյանցը նաև չի բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է նոր տնտեսական ռիսկեր առաջացնել։

News.am