USD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°CUSD 364.32 ֏ EUR 424.36 ֏ RUB 4.24 ֏ ☁️ Երևան 28°C

Логотип

Պրահայում Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան»-ի և Արցախի թեմայով բացօթյա ցուցահանդես է կազմակերպել

Պրահայի կենտրոնում Ադրբեջանը բացօթյա ցուցահանդես է կազմակերպել՝ առաջ մղելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ին և Արցախին վերաբերող պատմական ու քաղաքական թեզերի ներկայացմամբ։

Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ֆարիդ Ամիրալիևը՝ Արևելյան Եվրոպայում ադրբեջանցիների համակարգող խորհրդի ներկայացուցիչն ու «Կրակի երկիր» կազմակերպության հիմնադիրը։

Սա կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի թեզի տարածումը չի սահմանափակվում առանձին նախաձեռնություններով։ Այն եվրոպական հանրային տարածքում առաջ է մղվում համակարգված կերպով՝ ցուցահանդեսների, սփյուռքային կառույցների և տեղեկատվական արշավների միջոցով։

Նման քայլերով Բաքուն ցույց է տալիս, որ խաղաղության մասին իր հայտարարություններին զուգահեռ շարունակում է տարածքային և պատմաքաղաքական վեճերը պահել միջազգային օրակարգում։

Alpha News