Այնտեղ, որտեղ չեն հասնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Արցախի 4 նախագահներից 3-ն այս պահին Բաքվի բանտում են, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում։ Սա իսկապես քաղաքական գործ է։ Հատկապես հետընտրական փուլում մեզնից յուրաքանչյուրն իրեն պետք է այդ հարցը տա՝ այս փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, կարող ես քո արտաքին, ներքին քաղաքականությունն իրականացնել, ի՞նչ կարիք կա կալանքի տանել նախագահ Քոչարյանին։ Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը մատնանշեց մասնավորապես Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակը` հիշեցնելով, որ Փաշինյանն իր խոսքում այն ադրբեջանական անունով «Քյարքի» է կոչում, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի օրակարգում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։
Sputnik Արմենիա
