USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի, Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի ընթացքում որոշեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

Օգոստոսի 24-ին այս գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Սարգիս Դադոյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Դադոյանը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ու այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։

Այսօրվա նիստի սկզբում, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատախազ Մանե Սաֆարյանը վստահեցրեց, որ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացը։

«Մեղադրող կողմը նման պնդում է անում ոչ միայն մեղադրանքից ելնելով, այլև այն հանգամանքներով, որ այս քրեական վարույթը դատարանը նոր է ստանձնել։ Այսինքն` դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել, չեն հարցաքննվել վկաներ։ Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի նա հնարավոր է` ազդեցություն ունենա գործով անցնող վկաների վրա։ Միջնորդում եմ տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով»,- ասաց Սաֆարյանը։

Դատախազը նաև միջնորդեց անփոփոխ թողնել նաև կիրառված բացակայելու արգելքը։

Ինչ վերաբերում է համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանին, որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով, ապա հանրային մեղադրողն այս դեպքում էլ միջնորդեց խափանման միջոցն անփոփոխ թողնել։

Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, որը դատախազը միջնորդեց պահպանել այս փուլում։

Աշոտյանի, Ավագյանի և Գասպարյանի փաստաբանները առարկեցին հանրային մեղադրողի միջնորդությունները ՝ նշելով, որ հստակ որևէ հիմք չի նշվել, թե ինչպես կամ ինչու պետք է գործին խոչընդոտեն իրենց պաշտպանյալները։ Փաստաբանները պնդեցին՝ խափանման միջոցները ենթակա են վերացման։

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչ փողերի լվացման մասին է խոսքը, իր պաշտպանյալն էլ քաղբանտարկյալ է, ինչի մասին բոլորը գիտեն։

Ելույթներից հետո դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել՝ համարելով, որ գործին խոչընդոտելու ռիսկը դեռևս պահպանվում է։ Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները նույնպես մնացին անփոփոխ։

Միաժամանակ Աշոտյանը կարող է շփվել լրատվամիջոցների հետ, հարցազրույցներ տալ։

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։

Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram