USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Google-ը Թրամփի հրամանագրից հետո իր քարտեզներում վերանվանել է Օնտարիո լիճը

Google կորպորացիան ԱՄՆ-ում իր քարտեզների օգտատերերի համար Օնտարիո լճի անվանումը փոխել է «Ամերիկա լիճ»։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

«ԱՄՆ-ում Google Maps-ի օգտատերերը կտեսնեն «Ամերիկա լիճ» անվանումը, Կանադայում՝ «Օնտարիո լիճ», իսկ ԱՄՆ-ից և Կանադայից դուրս՝ երկու անվանումներն էլ», — հայտնել են Google-ում։

Ընկերությունում այս որոշումը բացատրել են նրանով, որ լճի անվանումը պաշտոնապես փոխվել է ԱՄՆ կառավարության աշխարհագրական անվանումների համակարգում, ինչպես նաև Google-ի այն քաղաքականությամբ, որը նախատեսում է օգտագործել ջրային ավազանների այն անվանումները, որոնք պաշտոնապես կիրառվում են այն երկրներում, որտեղ դրանք գտնվում են։

Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային տարաձայնությունների սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին TikTok-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է քարտեզ, որի վրա անձամբ վերանվանել է Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»։ Ցուցադրության ավարտին ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ նախկին անվանումով աշխարհագրական օբյեկտ այլևս գոյություն չունի, և կոչ է արել լսարանին ընտելանալ նոր անվանը։

Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օնտարիո լիճը կպահպանի իր անվանումը՝ չնայած ԱՄՆ առաջնորդի հրամանագրին։

News.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram