USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Տարեկան աշխատաժողովի շրջանակում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին

Հիշեցնենք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթգծի վերանորոգման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է: Մայիսին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղային հատվածների վերակառուցումը։

Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։

ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:

Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram