USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 25°C

Логотип

Աշոտյան․ Ուզում եմ մի օր ջիգյարով խոսել ընդդիմության հետ

Իրադարձություններն այնքան շատ են և վատ՝ և՛ ակնկալիքներով, և՛ սպասումներով, և՛ կոնտեքստով, բայց եկեք իրադարձային գնահատականներ այսօր չտամ, քանի որ 3 ամսվա բացակայությունից հետո ուզում եմ ասել շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն իմ, այլև հարյուրավոր քաղբանտարկյալների գործերով մշտապես ուշադիր են, հիշում են, համերաշխություն են հայտնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ նախորդ կալանավորման ժամանակ ավելի քիչ քաղբանտարկյալներ են եղել.

«Մարդ ուղղակի ամաչում է իր տնային կալանքից խոսի, երբ Գագիկ Ծառուկյանից մինչև Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանից մինչև Անդրանիկ Թևանյան, իմ ընկեր Սարգսյանից մինչև Աշոտ Երկաթ,․․․ այսինքն՝ մարդիկ պրոբլեմների մեջ են բառի «ճաղային» իմաստով։ Տնային կալանքը հավասարեցված է կալանքի, ոչ ոք թող չմտածի, թե դա թեթև ռեժիմ է։ Բայց ես ուզում եմ ասել, որ, ցավոք, ձեզ բանտախուցը ցույց չեն տալիս, բանտախցում գտնվող մարդիկ, քաղբանտարկյալներն ունեն հոգեբանական աջակցության խնդիր։ Մարդիկ այդ 12ք/մ խցերում հոգեպես աջակցության կարիք ունեն։ Այսօր ՀՀ-ում շատ սովորական են դարձել բացմաթիվ բաներ՝ ապօրինություններ, բանտարկությունը, անբարոյականությունը։ Մեզ Օվերտոնի պատուհան չեն բացել, այլ շուշաբանդ են բացել։ Ոչ մի բանն էլ նորմալ չի, ոչ մեկ չի չեղարկել հին ու բարի, մեր ու ձեր ծնողներից ստացած դաստիարակությունը, որ չարն ու բարին, սևն ու սպիտակն իրարից տարբերվում են»։

 Աշոտյանը շեշտեց՝ այսօրվա իրականության մեջ շատ բան ունի ասելու, հատկապես՝ ընդդիմադիր գործունեության հետ կապված. «Այս ընթացքում շփվել եմ գրավոր, տեքստեր, վերլուծականներ եմ գրել, բայց իսկապես ուզում եմ մի օր ջիգյարով խոսել ընդդիմության հետ, հասարակության հետ։ Պարզ է, թե ինչ է անում իշխանությունը, բայց ի՞նչ է կարողանում անել ընդդիմությունը։ Չեմ ուզում տարանջատել խորհրդարանականն ու արտախորհրդարանականը։ Ես ուզում եմ պահել ծառի վրա այն կանաչ ծիլը, որ բոլորը մտածեն, թե ընդդիմությունը չորացել է, բայց մեկ է ծիլ է տալու, բայց մեկ է այդ ծիլը պահեն։ Պետք է այսօրվա իրականության մեջ շարունակես դիմադրել։ Իմ ընկերներին ասել եմ՝ 100 օր խորհրդարանական ընդդիմությանը չեմ դիպչելու, անցել է առաջին 30 օրը»։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram