USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ ☀️ Երևան 22°C

Логотип

Շենգավիթի բնակիչ․ Եկան ասացին՝ տունը քանդում ենք. երեք օր ա՝ ո՛չ քնում եմ, ո՛չ հաց ուտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 տարի է՝ այստեղ ապրում ենք երեխեքի հետ, հիմա եկել են, ասում են՝ քանդում ենք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շենգավիթի բնակչուհին, որոնց տունը այսօր ոստիկաններն ու թաղապետարանի աշխատակիցները եկել էին տեխնիկայի օգնությամբ քանդելու։

«Ես ապրում էի Կարմիր բլուր գերեզմանատան ենթակայանում, մենք տուն չունեինք, էս տնակը մի բարերար է մեզ տվել, եկել ենք, տեղավորվել ենք ու մինչ օրս ապրում ենք այստեղ։ Մեզ ուրբաթ օրը եկել ասում են՝ երկուշաբթի գալու ենք քանդենք։ Երեք ամսական երկու երեխեքը, 5 տարեկան երեխեքը, դպրոցականներ, մեկն էլ սահմանի բերանը ծառայում է, ես այդ երեխեքին վերցնեմ, ու՞ր գնամ։

Մեզ ոչ մի բան չեն ասել, մենակ եկան, ասեցին՝ դուրս կգաք, մենք քանդում ենք։ Հիմա ահուդողով սպասում ենք, թե պիտի գան, քանդեն։ Ուրիշ երեխաները ուրախ–զվարթ դպրոց պիտի գնան, իմ երեխեքը մտածելով, թե իրենց տունը քանդելու են։

Այստեղ ծառեր կան, այգի կա, նոր շինություն ենք արել, որ երեխեքը գոնե ապահովված ապրեն։ Ես չեմ կերել, չեմ հագել, օրեր է եղել ես անհացր եմ ապրել, բայց ստեղծել եմ, որ իմ երեխեքը, իմ թոռնիկները ապահովված ապրեն, այսօրվա դրությամբ դու գաս ահաբեկես, ասես՝ դուրս եկեք այստեղի՞ց։ Ես երեք օր է, ոչ քնում եմ, ոչ կարողանում եմ հաց ուտեմ։ Ամբողջ օրը լարված վիճակում եմ, գնացել եմ թաղապետարան, զգուշացրել եմ, քաղաքապետարանում դիմում եմ գրել։ Ես բացարձակ տուն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, ու հնարավորություն էլ չունեմ։ Ինձ օգնողներն են այս տնակը տվել, որ կարողանամ երեխաներին ապահովել։

Ես աշխատում էի, դա էլ կտրվեց, ես հաշմանդամ դարձա, առողջական խնդիրներով նստած եմ տունը, հիմա ի՞նչ անեմ։ Մի տղա է աշխատում, օրը 3-5 հազարով, ինքն էլ երկրորդ կարգի հաշմանդամ։ Այստեղ 7 երեխա է ապրում։ Փոխանակ պետությունն օգնի անապավով ընտանիքներին, այսօր եկել, ասում են՝ դուրս եկեք։ Ես ոչ մի տարբերակ չունեմ, ես չեմ կարող այստեղից տեղափոխվեմ»,,–արցունքն աչքերին պատմեց տարեց բնակչուհին։

«Եթե ես ֆինանս ունենայի, հրատապ սեփականաշնորհման հարցը կլուծեի։ Մենք կոմունալ ծախսերը վճարում ենք։ Ոչ մի հարմարություն չունենք, վառարանի վրա ջուրը տաքացնում ենք, երեխեքին այստեղ լողացնում ենք»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։

Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։

Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։

Նշենք, որ այսօր հենց տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացան նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։

Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։

Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։ Իրենց մի մասը հաշմանդամություն ունի, երեխաների մեջ էլ հաշմանդամություն ունեցողներ կան, ընտանիքում միայն մեկ հոգի է աշխատում։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram