USD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°CUSD 364.26 ֏ EUR 422.18 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Ի՞նչ են վերջին երկու տարիներին գողացել հայաստանյան եկեղեցիներից

Վերջին 2 տարիներին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող եկեղեցիներից կատարվել է ընդհանուր առմամբ ավելի քան 16 միլիոն ՀՀ դրամի գողություն։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

2025 թվականի ընթացքում կատարվել է 8 գողություն, որից 4-ն է բացահայտվել։

«Հափշտակվել են ավետարան, խաչ, բրոնզե տարա և դրամական միջոցներ։ Հանցագործությունների հետևանքով պատճառվել է ընդհանուր 366 հազար դրամի և 30 հազար ԱՄՆ դոլարի վնաս»,- նշված է հարցման պատասխանում։

Այս տարի եկեղեցիներից գողությունների դեպքերը կրկնապատկվել են։ Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում եկեղեցիներից ու մատուռներից կատարվել է 17 գողություն, որից բացահայտվել է 12-ը։

«Հափշտակել են սկիհ, խաչ, գանձանակ, մոմակալ, ծաղկաման, տապանակ-խնկակալ, մասնատուփ, մյուռոնատուփ, գինու բաժակ, կանթեղ և դրամական միջոցներ»,- հայտնում են նախարարությունից։

Հանցագործությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 5 միլիոն ՀՀ դրամի վնաս։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը։ Նույն օրը ՆԳՆ-ն հայտնեց, որ տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ կատարած անձինք բացահայտվել են և ձերբակալվել։ Նշվում էր, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ ահազանգեր է ստացել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։ Պարզվել է, որ գողոնի մի մասը հասցրել են նույնիսկ վաճառել։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram