Թուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։ Մեկ օրում Մոսկվայի երեք օդանավակայանում հետաձգվել կամ չվացուցակից հանվել է 77 չվերթ։
Նշվում է, որ հիմնական պատճառը օդային տարածքում լարվածությունն է, որն առաջացել է Վլադիմիր Զելենսկու՝ «Ռուսաստանի երկնքում ԱԹՍ-ների առկայության մասին» հայտարարության ֆոնին:
«Չգիտենք` ինչ կլինի, թուրքական կողմն արգելում է թռիչքները», – ասել է «Pegasus» ավիաընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը միջազգային ավիաընկերություններին հորդորել էր չօգտագործել Ռուսաստանի օդային տարածքը։
Sputnik Արմենիա
