USD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°CUSD 364.14 ֏ EUR 421.38 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 25°C

Логотип

Ֆարմանյան․ Ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել 15 հազար աշխատատեղի կորստի

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի փակումը կարող է հանգեցնել մինչև 15 հազար աշխատատեղի կորստի և տնտեսական ազդեցության նվազման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ տարբեր գնահատականների համաձայն՝ տնտեսությունում մեկ զինծառայողի հաշվով ձևավորվում է 2-3 աշխատատեղ։

«102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում»,- գրել է Ֆարմանյանը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ռազմաբազան գտնվում է Շիրակի մարզում, որտեղ, նրա խոսքով, աղքատության մակարդակը գերազանցում է 40 տոկոսը։

«Ի՞նչ ազդեցություն կունենա դա Գյումրիի և ամբողջ Շիրակի տնտեսության վրա։ Հետևությունները թողնում եմ հանրությանը»,- եզրափակել է պատգամավորը։

Ֆարմանյանի հայտարարությանը նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 1-ի հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան պատրաստ է դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, եթե հայկական կողմը համարի, որ դրա անհրաժեշտությունն այլևս չկա։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Armenia Today

Հետևեք մեզ՝ Facebook Telegram